Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Բաղրամյանի, Արարատի, Աշտարակի, Էջմիածնի, Արտաշավանի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է:
[color=#CC0000]Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:[/color]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]