Բանակի գերազանցիկ, շարքային Հովհաննես Պողոսյանի ուղերձը պատանիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շարքային Հովհաննես Պողոսյանը հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատոր է: Արդեն ավելի քան 13 ամիս է անցել, նրա զինծառայության անցնելու առաջին օրվանից:
Սկզբնական շրջանում ծառայում էր համապատասխան ռազմական կրթություն տվող դարբնոցում, իսկ այժմ՝ ծառայում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տարածաշրջանի զորամասերից մեկում:
[color=#CC0000]
Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում խոստովանեց, որ ծառայության գալուց առաջ բանակի մասին բացարձակապես այլ պատկերացում ուներ, այնինչ զինծառայության անցնելով տեսավ, որ ծառայությունն այդպես սարսափելի ու անտանելի չէ, ինչպես ներկայացնում են:
Կարճ ժամանակահատվածում նա ոչ միայն ընտելացավ զինվորի առօրյային և հարմարվեց, այլև դարձավ առաջադեմ զինվոր ու արժանացավ կրծքանշանների:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի