Զինվորական երդմնակալությունից վերադառնալիս Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ուղևորատար Ford-ը․ զոհեր և վիրավորներ չկան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 43-ամյա Սամվել Մանուկյանը իր վարած  ուղևորատար Ford Transit մակնիշի 04 SU 953 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենայում եղել են 14 ուղևոր, ովքեր վերադառնալիս են եղել զինվորական երդման արարողությունից։ 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, ավագ տեսուչ Անդրանիկ Օհանյանի գլխավորությամբ։ 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Դեպքի վայր են ժամանել նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ 
Փաստի առթիվ ՃՈ 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

