53824 դիտում
09:54 15-10-2017
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 62–ամյա վարորդը Ուջանի նախկին գյուղապետ՝ հեքիմի տանից վերադառնալիս՝ վթարի է ենթարկվել. կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերյոժա Ստեփանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում՝ դեպքի Երևան ընթանալիս, իր վարած Hyundai մակնիշի 17 VP 700 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև հողաթմբին ու ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Բյուրեղավանի բնակիչ, 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում օգնություն են ցուցաբերել կնոջը, որից հետո տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարահյին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամաատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր օգնել են վիրավորին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են և Ուջան էին մեկնել հեքիմի մոտ, հեքիմն էլ Ուջանի նախկին գյուղապետ Առաքել Հարոյանն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)