Առաջիկա ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 877 ընտրող. ԿԸՀ
Այսօր՝ փետրվարի 25-ին, ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 877 ընտրող։
Նշեց, որ ընդունվել է ԱԺ ընտրություններին դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների ու ընտրելու նրանց իրավունք ունեցող ընտանիքի անդամների էլեկտրոնային քվեարկության կարգը:
Միաժամանակ, քվեարկությանը կարող են մասնակցել օտարերկրյա պետություններում երկարատև գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները։
Էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակներ են ներկայացրել նաև ՀՀ ՊՆ-ն /609 ընտրող/ և ԱԳՆ-ն /268 ընտրող/։