2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցել է 1 574 947 ընտրող կամ ընտրողների 60,86%-ը. ԿԸՀ
2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից այսօր ընտրությանը մասնակցել է 1.574.947 ընտրող կամ ընտրողների 60,86 տոկոսը: Այս մասին այսօր ժամը 21-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ։
Այսպիսով՝ թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 200.217քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 60,69 տոկոսը:
Թիվ 2-ում 212.523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 59 տոկոսը։
Թիվ 3 - 224.322-ից մասնակցել է 58,34 տոկոսը:
Թիվ 4 - 208.742-ից 55,37 տոկոսը:
Թիվ 5 - 221.505-ից մասնակցել 68,45 տոկոսը:
Թիվ 6 - 232.010-ից մասնակցել է 55,53 տոկոսը
Թիվ 7 - 116.814-ից մասնակցել է 69,55 տոկոսը
Թիվ 8 - 191.671-ից մասնակցել է 67 տոկոսը
Թիվ 9 - 238.293-ից մասնակցել է 57,96 տոկոսը
Թիվ 10 - 238.421-ցից մասնակցել է 55,04 տոկոսը
Թիվ 11 - 230.701-ից մասնակցել է 57,76 տոկոսը
Թիվ 12 - 162.451-ից մասնակցել է 66,91 տոկոսը
Թիվ 13 - 110.036-ցից մասնակցել է 66,39 տոկոսը: