Հաիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 877-ի
Հաիթիին երեկ վրա հասած հզոր «Մեթյու» փոթորկի հետևանքով մահացածների թիվը այս պահին հասել է 877-ի։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Ժամեր առաջ հաղորդվել էր 842 զոհի մասին։
Ներկա պահին փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ։ Առաջին նահանգը, որին կհարվածի փոթորիկը, Ֆլորիդան կլինի։ Նահանգի ամենախոշոր՝ Ջեքսոնվիլլա քաղաքի քաղաքապետը բնակիչներին տարհանվելու կոչ է արել։
«Մեթյու» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում մինչ այս պահը հետաձգվել է 4500-ից ավելի չվերթ։