Ավստրալիայում փրկել են 10-ամյա տղայի կյանքը, ում խայթել էր աշխարհի ամենաթունավոր սարդը
Ավստրալիայում հրաշք են համարել 10-ամյա տղայի փրկությունը, որին խայթել է աշխարհի ամենաթունավոր կարիճը, հաղորդում է BBC-ն։
Երեխային փրկելու համար բժիշկները 12 հակաթույն են ներկարկել, որը ամենայն հավանականությամբ ամենամեծ դեղաչափն է եղել կարիճի խայթոցի դեպքում և 3 անագամ գերազանցել է ընդունված նորման։
Մեթյու Միթչելլին սարդը խայթել էր, երբ վերջինս իր հոր հետ գտնվում էր գոմում։ Խայթոցից հետո երեխայի մոտ արագորեն ցնցումներ են սկսվել, իսկ բերանից սկսել է փրփուր դուրս գալ։ Հայրը պատմել է, որ սարդն այնքան ամուր էր բռնել տղայի մատը, որ ինքը չէր կարողանում այն պոկել։