Հովհաննես Բաչկովը Սոֆիայի մրցաշարում մեդալ ապահովեց
Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակչի մենամարտերը: Արդեն հայտնել ենք, որ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չելոյանը պարտություն է կրել:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն են կրել Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներից:
Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը:


