1062 դիտում
14:02 26-03-2019
Դեսպան Արմեն Սարգսյանը և Սոֆիայի մարզպետը քննարկել են Սոֆիայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապերի հաստատման հնարավորությունները
Մարտի 25-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Արմեն Սարգսյանի և Սոֆիայի մարզպետ Իլիան Տոդորովի (Ilian Todorov) աշխատանքային հանդիպումը: Քննարկվեցին Սոֆիայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապերի հաստատման հնարավորությունները:
Ներկայացնելով Սոֆիայի մարզը՝ մարզպետ Ի. Տոդորովը նշեց, որ այն ամենամեծն է Բուլղարիայում և իր կազմում ունի 22 համայնք: Նա տեղեկացրեց, որ մարզում մի քանի տասնյակ խոշոր ընկերություններ ընդգրկված են ոսկու և պղնձի հանքարդյունաբերության մեջ, ինչպես նաև ներգրավված են լեռնադահուկային, առողջարանային և զբոսաշրջության բնագավառի ձեռնարկություներում: Հնարավոր համագործակցության առաջնայնությունների շարքում նա առանձնացրեց էներգետիկայի, հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտները:
Դեսպան Ա. Սարգսյանը կարևորեց մարզերի միջև տնտեսական, կրթամշակութային և հումանիտար համագործակցության հաստատման, արվեստի փառատոններին և միջոցառումներին փոխադարձ մասնակցության և համատեղ կազմակերպման հնարավորությունը:
Խոսելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների մասին՝ դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ հայերը հոգեհարազատ են ընդունում բուլղարներին և կարևորում են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:
Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ բուլղարահայության գործոնը՝ որպես յուրահատուկ ներուժ, պետք է օգտագործվի հայ-բուլղարական համագործակցության զարգացման և ընդլայնման գործընթացում:
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
16:55 18-08-2015
Դեսպան Թումանյանն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները
Այս բաժնից
1642 դիտում
00:03 09-01-2025
Իրական Հայաստանը և Իրական Տարածաշրջանը․ Փաշինյանը հրապարակել է հերթական ընտանեկան փոդքասթը
2080 դիտում
23:39 08-01-2025
Հրդեհը շարունակվում է տարածվել Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում. Արամ Ա-ն կապվել է համայնքի հետ
1162 դիտում
23:29 08-01-2025
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը