211652_close_icon
views-count3266 դիտում article-date 10:41 24-02-2017

Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմում է գրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստին» հասած տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ-ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,- ասաց Սարգսյանը: Ո՞րն է Դավիթ Սեդրակյանի հեռացման պատճառը, հարցին ի պատասխան Կադաստրի պետն ասաց. «Պատճառը չգիտեմ, գրել է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում պատգամավոր առաջադրվել, սակայն թերևս իշխանության ճնշումների ներքո հետ կանգնեց որոշումից: Դավիթ Սեդրակյանի դիմումը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մարտին Սարգսյանի ներկայացմամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր