Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա դիմումը ներկայացրել է առողջապահության նախարարի պաշտոնում Լևոն Ալթունյանի նշանակումից օրեր հետո։ Երեկ արդեն Արմեն Կարապետյանը, պտտվելով նախարարության աշխատասենյակներով, հրաժեշտ է տվել աշխատակիցներին, ապա հեռացել։
«Ժողովուրդը»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ Արմեն Կարապետյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]