ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանը հնարավոր է ընտրվի ԱԺ նախագահ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։
Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին ևս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչև 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։ Մի բան հստակ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]