4028 դիտում
09:41 24-02-2017
Գուրգեն Արսենյանը իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվել են։ Մեզ հայտնի դարձավ, որ ՍԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ։
Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ–ներում. 50%՝ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա». «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» և «Աննալուս» ընկերություններում, և 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան)։
Փորձեցինք անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ մեր տեղեկությունների հետ կապված, սակայն վերջինս նույնիսկ մեր հարցը չլսեց։ Մամուլում գրվել էր, որ Արսենյանը չկարողանալով որևէ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում տեղ գտնել, հասել էր նրան, որ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի պետք է անցներ, սակայն մեր աղբյուրների պնդմամբ այս հարցում ևս անհաջողությունները չեն շրջանցել նրան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6563 դիտում
10:11 27-09-2017
Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալի առթիվ քրեական գործ է հարուցվել. «Հայկական ժամանակ»
2625 դիտում
09:56 07-02-2017
Գուրգեն Արսենյանը առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով. «Ժամանակ»
Այս բաժնից
724 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
733 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
439 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»