211652_close_icon
views-count2105 դիտում article-date 18:36 22-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 21-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 10, խարդախության 6, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր