1603 դիտում
16:04 22-02-2017
Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Նշվել է, որ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու որոշումը պայմանավորված է Հայաստանում կրթության որակի բարձրացման, հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով դրա մրցունակության բարձրացման և լրացուցիչ ֆինանսական ու մտավոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությամբ: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:
Ընդգծելով, որ IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, հանդիպման մասնակիցները կարևորել են կլաստերի ստեղծման իրավական հիմքերի և կողմերի պարտավորությունների հստակեցման հարցը:
Մասնավորապես, անդրադարձ է եղել համապատասխան հայեցակարգային դրույթների, հիմնական մոտեցումների և գործողությունների հստակ ժամանակացույցի խնդրին: IdeA հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ նախագիծը կլինի բաց հարթակ կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը:
Կարևորվել է այն փաստը, որ բոլոր կողմերը առավելագույնս ներդնեն իրենց ռեսուրսները և ժամանակը` ծրագրին հաջող ընթացք ապահովելու համար: Քննարկման արդյունքում որոշվել է, որ աշխատանքային խումբը կշարունակի պարբերական հանդիպումները` նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
15:19 17-02-2021
Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին