211652_close_icon
views-count1502 դիտում article-date 15:19 17-02-2021

Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Ս.թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները, այս մասին հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ 

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված Կառավարության կողմից վերջերս հաստատված նոր աջակցության ծրագրերի բովանդակությունը, այնուհետև խոսքը փոխանցել քաշաթաղցիներին, ովքեր ներկայացրել են տեղահանման հետևանքով իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

Աշխատանքային խմբի նիստի մասնակիցները քննարկել են, մասնավորապես, տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, անդրադարձել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը:

Քննարկման առարկա է դարձել նաև աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Նիստի արդյունքներով համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու գերատեսչություններին:

Նմանատիպ նյութեր