Երևանի դպրոցներում մեկնարկել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը
Երևանի դպրոցներում փետրվարի 18-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը: Տարածքային փուլին մասնակցած 7990 աշակերտներից հաջորդ փուլ են անցել 2015-ը: Օլիմպիադայի քաղաքային փուլում ներառված է 16 առարկա: Արդեն ավարտվել են մաթեմատիկա, ռուսերեն և քիմիա առարկաների օլիմպիադաները:
Հարկ է նաև նշել, որ նախորդ տարիների համեմատ առարկայական օլիմպիադային այս տարվա մասնակցությունը 6 առարկաների առցանց (օնլայն) եղանակով անցկացման շնորհիվ եղել է ավելի մեծ: