1223 դիտում
17:52 26-02-2016
Ընթանում է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը
Մայրաքաղաքի դպրոցներում փետրվարի 20-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։
Աշակերտների գիտելիքների ամենամյա ստուգատեսին մասնակցում են հիմնական, միջնակարգ, ավագ, ինչպես նաև մասնավոր դպրոցներն ու կրթահամալիրները։ Օլիպիադաներին մասնակցում են նաև հատուկ խնամքի կարիքներ ունեցող աշակերտները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն օլիմպիադաների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Հանրակրթության վարչության պետը հատկանշել է, որ օլիմպիադաները կազմակերպվում և անցկացվում են օրենքով սահմանված կարգով: Մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել։
«Տասնվեց առարկայից կազմակերպվող օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցում են դպրոցական և տարածքային փուլերը հաջողությամբ հաղթահարած աշակերտները:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցատարի մեծանում է օլիմպիադաներին մասնակցող երեխաների թիվը:
Միաժամանակ նաև պետք է արձանագրեմ, որ բարձրացել է աշակերտների պատրաստվածությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 9-ին։ Այն հաղթահարած աշակերտները, ըստ առարկաների, կմասնակցեն հանրապետական փուլին։
Նմանատիպ նյութեր
2783 դիտում
17:55 21-02-2017
Երևանի դպրոցներում մեկնարկել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը
2031 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
1599 դիտում
16:06 05-02-2015
Երևանի դպրոցներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը
Այս բաժնից
874 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին