211652_close_icon
views-count3354 դիտում article-date 14:47 21-02-2017

Չեմպիոնների լիգա. Ֆալկաոն ընդդեմ Գվարդիոլայի, «Բայեր»-«Ատլետիկո». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում տեղի կունենա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում: Հսկայական հետաքրքրություն է առաջացնում Մանչեսթերում կայանալիք հանդիպումը, որտեղ Խոսեպ Գվարդիոլայի թիմը կընդունի կընդունի Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին»: Հանդիպելու են հարձակողական ֆուտբոլ դավանող երկու թիմ: «Մոնակոն» փառահեղ մրցաշրջան է անցկացնում, համարվում է Եվրոպայի ամենաարդյունավետ թիմը` կոլումբիացի աստղ Ռադա,ել Ֆալկաոյի գլխավորությամբ: Այժմ տեսնենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս թիմը: Մյուս խաղում Լեւերկուզենի «Բայերը» կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ [/b] «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 23:45 «Բայեր» (Գերմանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 23:45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր