slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային
211652_close_icon

Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային

views-count4291 դիտում article-date 23:20 19-02-2017
ԼՂՀ Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա) : Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ շատ ուրախ է Արցախի բարեկամներին տեսնել այստեղ ոչ միայն դժվարին օրերին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլն էր, այլև հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը կարևոր քայլ է կատարում: «ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ֆրանկ էնգելը ևս երախտագիտություն է հայտնել ԱԺ նախագահին՝ ընդունելության համար և ընդգծել, որ այս անգամ իրենք լավ առիթով են Արցախում՝ այն է՝ Սահմանադրության հանրաքվեն: Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորները ԱԺ նախագահին են առաջադրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, նախագծում առաջարկվող կառավարման մոդելի և սահմանադրության նախագծի այլ դրույթներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ընթացքում խորհրդարանականները կհավաքագրեն անհրաժեշտ նյութեր՝ հետագա գործունեության համար:

Նմանատիպ նյութեր