3357 դիտում
21:00 17-04-2016
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային
Ապրիլի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանին ու հայկական թեմաներին վերաբերող բոլոր հարցերում Յարոմիր Շտետինայի՝ Եվրախորհրդարանում ծավալած ակտիվ գործունեությունը, մասնավորապես՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կտրվածքով:
Ընդգծելով եվրախորհրդարանականի այցն Արցախ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ գործողություններից հետո և կարևորելով առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու նրա որոշումը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Շատ կարևոր է, որ այս կամ այն հարցի վերաբերյալ եվրոպական կառույցներում զեկույցներ ներկայացնող անձինք ամբողջությամբ իրազեկված լինեն, որպեսզի լսարանը, որտեղ նրանք քննարկում են այս կամ այն տարածաշրջանին վերաբերող հարցեր, օգտվի ստույգ եւ հավաստի տեղեկատվությունից»:
Յարոմիր Շտետինան երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար՝ կարևոր է համարել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչելիության գործընթացում: Այդ համատեքստում խորհրդարանականները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները:
Չեխ պատգամավորի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը համառոտ ներկայացրել է Արցախի խորհրդարանի պատմությունը և 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը:
Նմանատիպ նյութեր
4078 դիտում
23:20 19-02-2017
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային
2471 դիտում
17:25 17-04-2016
Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի հետ
2313 դիտում
23:22 12-07-2016
ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի խորհրդարանականներին
Այս բաժնից
478 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
508 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1123 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN