1155 դիտում
18:52 18-04-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» փոխնախագահ Ֆրանկ Էնգելին:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ակտիվ երկխոսությունը եվրոպական համայնքի մեր բարեկամների հետ, որը, նրա խոսքով, դրական լիցք է հաղորդում Հայաստան - ԵՄ հարաբերություններին: Այսօրինակ հանդիպումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են ինչպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, այնպես էլ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:
Նախագահը երախտագիտություն է հայտնել «ԵՄ-Հայաստան բարեկամության խմբին»՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության և Հայաստանին մշտապես սատարելու պատրաստակամության համար:
Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել, և մեր երկիրը վճռական է շարունակելու ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի, և Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
19:50 23-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին
3626 դիտում
17:00 22-04-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին
3932 դիտում
15:19 11-06-2018
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին
Այս բաժնից
853 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1144 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
790 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան