211652_close_icon
views-count17111 դիտում article-date 17:38 18-02-2017

Ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել

Փետրվարի 17-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Մուշեղ Գ.-ն և կամավոր հանձնել գործարանային համարը ջնջված, 16 մմ տ/չ-ի, փողը և խզակոթը կարճեցված, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ 1 փողը հարմարեցված 7.62 մմ տ/չ փամփուշտ կրակելու համար, 1 հատ Ջ-1 տեսակի նռնակ, 1 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, ԱԿՍ ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 100 հատ, ԱԿՄ ինքնաձիգի 7.62 մմ տ/չ 64 հատ և Կարաբին տեսակի 7.62 մմ տ/չ 55 հատ հրացանի փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նմանատիպ նյութեր