211652_close_icon
views-count670 դիտում article-date 17:27 22-05-2015

«Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել

«Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 11.15-ին, բաժանմունք է ներկայացել 1966 թ. ծնված Արտակ Ս.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի` 41, 7,62 մմ տրամաչափի՝ 12 փամփուշտ և «ԱԿ» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր