4132 դիտում
20:03 17-08-2016
Ոստիկանություն ներկայացած քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 16-ին, ժամը 14.10-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Բագրատ Մ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական հրացան` կարճեցված փողով և խզակոթով` ձևափոխված «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 10, 5,45 մմ տրամաչափի ՝ 33, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
***
Ոստիկանության Նոյեմբերանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 16-ին, ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր գազային ատրճանակ` ձևափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 33 փամփուշտ:
Նմանատիպ նյութեր
801 դիտում
11:53 05-11-2014
Ոստիկանության բաժիններ ներկայացած քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
1878 դիտում
23:44 26-09-2019
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են ոստիկանություն հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1211 դիտում
11:58 09-02-2016
Ոստիկանության ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր