Զլաթան Իբրահիմովիչ. Ես ամենուրեք հաղթում եմ, ինչպես` Ինդիանա Ջոնսը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու է նա հաջողության հասնում ցանկացած ակումբում, որտեղ խաղում է:
«Յուրաքանչյուր տիտղոս իմ համար ինչ որ անհավանական բան է: Որտեղ էլ ես խաղամ, հաղթում եմ, այնպես որ, եթե ես կարողանամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ինչ որ տիտղոս նվաճել, չափազանց երջանիկ կլինեմ:
Մարդիկ գիտեն, որ ես շատ ակումբներում եմ խաղացել և երբեք ինձ չեմ խնայել: Ես ամենուրեք, որտեղ խաղում եմ, հաղթում եմ, ինչպես` Ինդիանա Ջոնսը», ասել է Իբրահիմովիչը: