Զլաթան Իբրահիմովիչ. Ինչպես «Ռեմբո 1-5» ֆիլմերը, կարելի է այժմ նկարահանել «Իբրակադաբրա 1-10» սերիալը
ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է ինքնակենսագրական ֆիլմերի սերիալ ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքի մասին:
«Շատերն են իմ, իմ կյանքի մասին ֆիլմեր նկարահանում և դրանով փող վաստակում: Չնայած դրան, եթե ֆիլմի հերոսը ես եմ, ուրեմն, ամեն ինչ ես պետք է վերահսկեմ:
Մենք բանակցություններ ենք վարում: Իմ մասին շատ ֆիլմեր կարելի է ստեղծել: Ինչպես եղել են «Ռեմբո» 1-5 սերիաները, այնպես էլ կարող են լինել «Իբրակադաբրա» 1-10 ֆիլմերը, ասել է Իբրահիմովիչը: