Երիտասարդ ստեղծագործողի «Արցունքներս թող կիսատ մնան» բանաստեղծությունների գրքում կկարդաս սիրո, նվիրումի, կարոտի ու կյանքի մասին
Այս օրերին ընթերցասերների սեղանին է դրվել Հայկ Զոհրաբյանի «Արցունքներս թող կիսատ մնան» բանաստեղծությունների ժովովածուն:
Ժողովածուում յուրաքանչյուր բանաստեղծություն, տող ու բառ վերցված է իրական կյանքից՝ ապրումների ու հույզերի մի ամբողջ արտացոլում է:
Ժողովածուում յուրաքանչյուր ընթերցող կգտնի ինքն իրեն ու իրենը:
Բանաստեղծություններում կա սեր, նվիրում, դավաճանություն, հիասթափություն, կարոտ և, ի վերջո՝ կյանք:
Գիրքը ընթերցողները կարող են ձեռք բերել Երևան քաղաքի Մաշտոցի 20 հասցեում գործող Բուկինիստ գրախանութից: