211652_close_icon
views-count2350 դիտում article-date 22:00 17-02-2017

Կառավարությունը բաց է քննարկումների համար. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին: Ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության հետագա ընդլայնումը: Գոհունակություն հայտնելով հայաստանյան գործընկերների հետ համագործակցության կապակցությամբ՝ Մարկ Հենին այն ակտիվացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր է ձեռնարկում և բաց է քննարկումների համար: Կարեն Կարապետյանն առաջարկել է գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը:

Նմանատիպ նյութեր