Եթե ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը փոխեն իրենց դիրքորոշումը և ցանկություն հայտնեն հանդիպելու մեզ հետ, մենք բաց ենք քննարկումների համար. Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ
եթե ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը փոխեն իրենց դիրքորոշումը և ցանկություն հայտնեն հանդիպելու իրենց հետ, իրենք բաց են քննարկումների համար:
Պատասխանելով հարցին, թե քաղբանտարկյալներին ազատելու որոշում ունե՞ն, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր քաղբանտարկյալները միանշանակ պետք է ազատ արձակվեն։
Իսկ ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գործով անձանց քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցին, Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, թե ովքեր են քաղբանտարկյալ, այդ հարցի լուծումը, պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին:
Հավելեց, որ հանրային համերաշխության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ պետք է բոլոր քայլերն արվեն: