Բաղդադում հզոր պայթյունի զոհ է դարձել 50 մարդ. կա 12 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաղդադի հարավում ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով կա առնվազն 50 զոհ, ևս 12-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Պայթյունի պահը արձանագրել են ականատեսները և տեղադրել համացանցում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը իրականացվել է պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայի օգնությամբ:
Այս պահին ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Ներկայացնում ենք տեսանյութը: