Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 83 մարդ. կա 200 վիրավոր
Բաղդադում տեղի ունեցած 2 խոշոր պայթյունի հետևանքով կա 83 զոհ: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Եվս 200 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունները որոտացել են շիաների թաղամասում:
Պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են հարևանությամբ գտնվող բազմաթիվ շինություններ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը: