211652_close_icon

Արմեն Ամիրյանը գտնում է, որ իր ներկայացվածությունը ՀՀԿ ցուցակում դրական կազդի ձայներ հավաքելու առումով

views-count1907 դիտում article-date 15:14 16-02-2017
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնելը հաճելի է համարում: Նա նշեց, որ կուսակցության որոշմամբ են նախարարներն ընդգրկվել ցուցակում և գտնում է, որ իր ներկայացվածությունը ցուցակում դրական կազդի ձայներ հավաքելու առումով: Արմեն Ամիրյանն ասաց, որ իր համար հաճելի նորություն է քաղաքականությամբ զբաղվելը և Հայաստանի Հանրապետական կուսակցության համար հաճույքով է աշխատելու: Հարցին, թե ինչպե՞ս պետք է համոզի քաղաքացիներին, որ ընտրեն ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Նոր ծրագրերով, նոր գաղափարներով և այն վստահությամբ, որը փորձում ենք մեր աշխատանքով սերմանել»:

Նմանատիպ նյութեր