211652_close_icon
views-count2362 դիտում article-date 09:25 28-11-2018

Գյուղապետերը թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ հավաքելու գործը սկսել են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել: Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետների գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում: Զարմանալիորեն կամ խիստ տրամաբանորեն այս մասին լռում են ԲՀԿ-ականները, որոնք ևս մի շարք գյուղերում ունեն իրենց համայնքապետերը, որոնք բնականաբար, որևէ ընտրության անմասն չեն մնացել ձայներ բերելու գործընթացից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր