Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտր էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.68 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52.84 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքն ընկել է 0.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.65 ԱՄՆ դոլար։