Մարադոնան ժամանել է Մադրիդ` «Նապոլիին» աջակցելու
Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» նախկին լեգենդար կիսապաշտպան Դիեգո Մարադոնան ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ»-«Նապոլի» առաջին հանդիպմանը ներկա լինելու և նախկին թիմին աջակցելու համար:
Մարադոնան կանգ է առել նույն հյուրանոցում, ինչ` իտալական ակումբը: Նշվում է, որ նա կարող է մասնակցել խաղից առաջ երկու ակումբների ղեկավարության համար նախատեսված ավանդական ընթրիքին:
Երբ Մարադոնային հարցրել են հանդիպման ելքի մասին, նա պատասխանել է. «Եթե ես կարողանայի ապագան գուշակել, ապա ֆուտբոլիստ չէի լինի»:
Նշենք, որ «Ռեալ»-«Նապոլի» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին` Երևանի ժամանակով 23:45-ին:


