Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ». տեսանյութ
Լոնդոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» - «Ատլետիկո» պատասխան հանդիպումը և հայտնի դարձավ եզրափակիչ խաղի երկրորդ մասնակցի անունը: Երկու խաղերի արդյունքում այդ պատվին արժանացավ Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց անգլիական ակումբի նկատմամբ:
Այսպիսով մայիսի 24-ին Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում բաղձալի գավաթի համար առճակատման դուրս կգան մադրիդյան երկու ակումբները` «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն: Հատկանշական է, որ խաղարկության պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակիչ խաղում միմյանց հետ կմրցեն միևնույն քաղաքը ներկայացնող ակումբներ:
«Չելսի» - [b]«Ատլետիկո»[/b]` 1:3
Գոլեր` Տորես 36' – Ադրիան 44', Դիեգո Կոստա 61' (11մ), Արդա Թուրան 72'
Առաջին խաղ` 0:0