2508 դիտում
10:51 14-02-2017
3500-4000 դիտորդներ կհետևեն ապրիլի 2-ի ընտրություններին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընտրատեղամասերում կհետևեն 3500-4000 դիտորդներ։ Մեզ հետ զրույցում հայտնեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն գրանցվել է մոտ 2300 քաղաքացի, որոնք ցանկանում են դիտորդ լինել։
«Շուտով այդ թիվը կավելանա, որովհետև 3000 դիտորդ կմոբիլիզացնենք Հայաստանից, ևս 400-500-ը կլինեն սփյուռքից, նաև 150 վրացահայեր ունենք, որոնք գալու են և մասնակցեն ընտրություններին։ Կարծում եմ՝ այդ թիվը կարողանալու ենք ապահովել»,- ասաց Ա.Գրիգորյանը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արդյունք կապահովի դիտորդների այդ բազմությունը, Ա.Գրիգորյանը նշեց, որ ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ ընտրատեղամասում ընտրախախտումների թիվը նվազում է. «Մեր փորձը ցույց է տալիս, որ իշխանության քվեն նվազում է, որովհետև վերահսկողություն է լինում, նաև ընտրակեղծարարությունն է սկսում նվազել։
Օրինակ՝ սահմանադրական հանրաքվեն ցույց է տվել, որ այն ընտրատեղամասում, որտեղ դիտորդ ենք ունեցել, համեմատած մյուսների, «այո»-ն 7%-ով քիչ է եղել, «ոչ»-ը՝ 6.5%-ով շատ։ Դա ցույց է տալիս, որ ընտրությունները որոշակի չափով մեր կատարած աշխատանքի արդյունքում որոշակի արդարություն են ապահովում։
Իհարկե, բոլոր հարցերը չենք լուծում, բայց բավականին խնդիրներ լուծում ենք։ Եթե այս անգամ բոլոր ընտրատեղամասերում կամ դրանց մեծ մասում դիտորդներ լինեն, ազդեցությունն ավելի լայնածավալ կլինի»։ Նրա խոսքով, եթե 4000 դիտորդ գրանցվի, ՀՀ-ում եղած 2000 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում զույգ դիտորդ է լինում, և բոլոր ընտրատեղամասերը կփակվեն. «Բայց այսպիսի բան կա, որ, եթե 1500 ընտրատեղամասեր փակենք 3000 դիտորդով, դա կլինի ընտրողների 93% թիվ, այսինքն՝ մեծ համայնքներում, խոշոր տեղամասերում մեծ ազդեցություն է լինում։ Եթե դիտորդների թիվը մեծանում է, գնում ենք նաև 800 և քիչ բնակիչներ ունեցող համայնքներ և ընտրողների մինչև 95%-ի չափով ընտրատեղամասերում դիտորդներ ենք ունենում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2537 դիտում
17:06 24-03-2017
Գայիր Յորգեն Բեկեֆոլդի ղեկավարությամբ ԵԱՀԿ ԽՎ 250 դիտորդներ ապրիլի 2-ին Հայաստանում կհետևեն քվեարկությանը
11019 դիտում
22:36 29-04-2017
Տեղական 5.138 դիտորդներ և 436 լրագրողներ կհետևեն ու կլուսաբանեն Երևանի ընտրությունների ընթացքը
4976 դիտում
15:42 10-09-2016
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին կհետևեն մեկ միջազգային և 10 տեղական կազմակերպություններ
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»