211652_close_icon
views-count4979 դիտում article-date 15:42 10-09-2016

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին կհետևեն մեկ միջազգային և 10 տեղական կազմակերպություններ

Սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնելու համար հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն՝ «Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը»: ՏԻՄ ընտրություններին կհետևեն նաև հայկական տասը հասարակական կազմակերպություններ: Դրանք են՝ «Ընտրական համակարգեր կենտրոն» -7 դիտորդ «Կայլաս» ժողովրդավարության աջակցության -56 դիտորդ «Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» -10 դիտորդ «Միավորում» սոցիալական շարժում- 2 դիտորդ «Հանրային դիվանագիտություն» -3 դիտորդ «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում-67 դիտորդ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -37 դիտորդ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն -4 դիտորդ «Շահեն» -131 դիտորդ «Իրավունքի Եվրոպա միավորում» -36 դիտորդ Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։

Նմանատիպ նյութեր