11058 դիտում
22:36 29-04-2017
Տեղական 5.138 դիտորդներ և 436 լրագրողներ կհետևեն ու կլուսաբանեն Երևանի ընտրությունների ընթացքը
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են 17 տեղական հասարակական կազմակերպությունների 5.138 դիտորդներ, նշված է ԿԸՀ [url=http://www.elections.am/news/id-438/]կայքում[/url] տեղադրած տեղեկատվության մեջ:
«2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ ապրիլի 29-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5.138 դիտորդ:
2017 թվականի ապրիլի 29-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 32 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 436 ներկայացուցիչներ»,- նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2959 դիտում
15:46 30-04-2017
Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվել է 138 դիտորդ և ԶԼՄ-ների 436 ներկայացուցիչ
2538 դիտում
10:51 14-02-2017
3500-4000 դիտորդներ կհետևեն ապրիլի 2-ի ընտրություններին. «168 ժամ»
2573 դիտում
17:06 24-03-2017
Գայիր Յորգեն Բեկեֆոլդի ղեկավարությամբ ԵԱՀԿ ԽՎ 250 դիտորդներ ապրիլի 2-ին Հայաստանում կհետևեն քվեարկությանը
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1000 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք