2537 դիտում
17:06 24-03-2017
Գայիր Յորգեն Բեկեֆոլդի ղեկավարությամբ ԵԱՀԿ ԽՎ 250 դիտորդներ ապրիլի 2-ին Հայաստանում կհետևեն քվեարկությանը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կհետևեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/883978/eahk-khv-250-kartchazhamket-ditordner-aprili-2-in-hayastanum.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:
ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Իգնասիո Սանչես Ամորին (Իսպանիա) նշանակել է որպես հատուկ համակարգող, ով կղեկավարի ԵԱՀԿ ԽՎ 250 կարճաժամկետ դիտորդներին ապրիլի 2-ին կայանալիք քվեարկության ժամանակ: Գայիր Յորգեն Բեկեֆոլդը (Նորվեգիա) կծառայի որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում կներառվեն 55 խորհրդարանականներ 23 երկրից:
«Դիտորդներն ու ես մանրամասն կերպով ուսումնասիրում ենք Հայաստանի նախընտրական գործընթացը: Այս ընտրությունները կլինեն առաջինը Հայաստանի փոփոխված Սահմանադրությամբ, որով անցում էր կատարվել կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության»,- նշել է Սանչես Ամորը:
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
10:51 14-02-2017
3500-4000 դիտորդներ կհետևեն ապրիլի 2-ի ընտրություններին. «168 ժամ»
11016 դիտում
22:36 29-04-2017
Տեղական 5.138 դիտորդներ և 436 լրագրողներ կհետևեն ու կլուսաբանեն Երևանի ընտրությունների ընթացքը
2108 դիտում
12:01 06-10-2020
«Բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր. փաստորեն, եկար». Արսեն Թորոսյանը՝ կամավորականին
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ