ԱԳՆ նախկին խոսնակների հարաբերությունները կտրուկ վատացել են. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ վերջերս անսահման փչացել են հարաբերությունները ԱԳՆ երկու նախկին խոսնակների միջև՝ Արա Պապյանի և Վլադիմիր Կարապետյանի։
Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Արա Պատյանը հրապարակել է ԼՏՊ-ի օրոք տարածք հանձնելու շուրջ վարվող որոշ թաքուն խորհրդակցությունների կեղտոտ մանրամասները: Եվ երբ Վլադիմիր Կարապետյանը «հին» կապերով փորձել է համոզել Պապյանին, որ այսուհետ ձեռնպահ մնա ԼՏՊ-ին վարկաբեկելուց, ստացել է մերժում, որից հետո խոստացել է լույս աշխարհ բերել կոմպրոմատներ Արա Պապյանի հանրային գործունեության մութ ծալքերի մասին, մասնավորապես՝ արտաքին կապերի և դրամաշնորհների գծով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]