PlayBoy ամսագիրը կրկին կսկսի մերկ մոդելների լուսանկարներ հրապարակել
                        Ամերիկյան հանրահայտ Playboy ամսագրի տնօրինությունը հայտնել է, որ վերսկսում է մերկ մոդելների լուսանկարների հրապարակումը, հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ ամսագիրը շուրջ 1 տարի առաջ էր դադարեցրել իր բազմամյա պրակտիկան, հայտնի սկանդալից հետո։ 
«Այսօր մենք վերադարձնում ենք մեր ոճն ու կրկին կդառնանք այն, ինչ եղել ենք նախկինում»,-Twitter-իր էջում գրառել է կրեատիվ հարցերով բաժնի տնօրեն Քուփեր Հեֆները։ 
Ամսագրի ընթերցողներից շատերն ուրախությամբ են ընդունել այդ փաստը, որոշ մասն էլ նշել է, որ որոշումն ընդունվել է ամսագրի վաճառքի անկման ֆոնին։ 
1970-ական թվականներին Playboy-ի տարեկան տպաքանակի շրջանառությունը կազմում էր 5.6 մլն, սակայն 2016 թվականին ցուցանիշն ընկել էր մինչև 700.000-ի։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

