211652_close_icon
views-count6471 դիտում article-date 11:00 31-08-2016

Forbes-ի վարկածով ամենահաջողակ թոփ-մոդելների վարկանշային ցուցակը կրկին գլխավորում է բրազիլուհին

Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը 14-րդ անգամ դարձել է Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ թոփ-մոդելների վարկանշային աղյուսակի առաջատարը, հաղորդում է BBC-ն։ Գեղեցկուհու տարեկան եկամուտը ամսագիրը գնահատել է 30.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը եռակի անգամ ավելի է մեկ այլ հայտնի սուպերմոդել Ադրիանա Լիմայի տարեկան եկամտից։ Երրորդ տեղում է հայտնվել Ռեալիթի շոուի աստղ, Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները։ Նախորդ տարվա համեմատությամբ նա 13 հորիզոնականով բարձրացել է աղյուսակում։ Իսկ Instagram-ում նա ունի շուրջ 60 մլն հետևորդ։ Աղյուսակում տեղ են գտել նաև մոդել և դերասանուհի կարա Դելևինը, մոդել Գիգի Հադիդը։ Ժիզել Բուբդհենը 2002 թվականից մինչ այսօր վաստակել է ամենաշատ գումարը, քան որևիցե այլ մոդել։ Նա պայմանագրեր ունի կնքած Chanel-ի, Carolina Herrera-ի և Pantene-ի հետ։ Միայն վերջին տարում նա վաստակել է 150 մլն ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր