211652_close_icon
views-count2546 դիտում article-date 19:31 12-02-2017

Ամփոփել են «Փաստաբանի օր» սահմանելու մասին օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «Փաստաբանի օր» սահմանելու մասին օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները: Ընդհանուր ժողովի քվեաթերթիկում որպես «Փաստաբանի օր» սահմանելու տարբերակներ ներկայացված են եղել հունիսի 2-ը, հունիսի 11-ը, հունիսի 18-ը, նոյեմբերի 9-ը, դեկտեմբերի 6-ը և դեկտեմբերի 14-ը: ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն սույն օրակարգային հարցով ընդհանուր ժողովը կարող էր կայացած համարվել և «Փաստաբանի օր» սահմանվել, եթե ներկայացված տարբերակներից որևէ մեկի օգտին քվեարկեր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների ընդհանուր թվի պարզ մեծամասնությունը: Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 11.02.2017թ. թիվ 1 արձանագրության ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1163 փաստաբան, սակայն «Փաստաբանի օրվա» ներկայացված տարբերակներից առավելագույն ձայներ ստացած առաջարկի՝ հունիսի 2-ի օգտին քվեարկել են 298 փաստաբան, ինչը չի բավարարել նշված տարբերակը կանոնադրության համաձայն որպես «Փաստաբանի օր» ընդունված համարելու համար: Վերոնշյալի հաշվառմամբ ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովը 12.02.2017 թվականին ընդունված թիվ Լ-1-Ա որոշմամբ ճանաչել է ««Փաստաբանի օր» սահմանելու հարցը քննարկելու մասին» օրակարգային հարցով քվեարկությունը չկայացած, ինչի արդյունքում «Փաստաբանի օր» չի սահմանվել:

Նմանատիպ նյութեր