1316 դիտում
21:09 26-09-2020
«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի գործունեության արդյունքները
«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի գործունեության արդյունքները: Ամփոփումը իրականացվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:
4-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրված արտահերթ նիստերն ավելի շատ են եղել, քան՝ հերթականները (հերթական՝ 8, արտահերթ՝ 10): Աննախադեպ է եղել նաև արտահերթ նստաշրջանների քանակը. հունիսի 18-ից հետո 1 ամսվա ընթացքում հրավիրվել է 6 արտահերթ նստաշրջան:
4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը 2 անգամ ավելի շատ օրենք է ընդունել, քան 3-րդ նստաշրջանում (3-րդ նստաշրջան՝ 169, 4-րդ նստաշրջան՝ 345):
Նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է խորհրդարանի նախաձեռնողականությունը. ընդունված 345 օրենքներից ընդամենը 57-ը կամ 17 տոկոսն են հեղինակել պատգամավորները և խմբակցությունները (3-րդ նստաշրջանում ԱԺ/Կառավարություն տոկոսային հարաբերակցությունը եղել է 30/70):
4-րդ նստաշրջանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել է խորհրդարանականների ներկայացրած և ընդունված օրենքների շուրջ 72%-ը. 3-րդ նստաշրջանի համեմատ այս ցուցանիշը խորհրդարանական մեծամասնության համար ավելացել է 16%-ով, ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նվազել 15-ով:
Դիտարկման մյուս արդյունքները՝ [url=http://www.parliamentmonitoring.am/assets/files/report/1600963649.pdf]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
21:20 30-06-2021
Արցախի Հանրապետության խորհրդարանն ամփոփել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները
1027 դիտում
14:29 28-07-2024
Արման Եղոյանն ամփոփել է ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը
2949 դիտում
19:46 15-05-2020
Աշոտ Ղուլյանն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
931 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
583 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար
784 դիտում
19:33 15-11-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել