Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները
Փետրվարի 12-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Խանջյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի անձրևատար խողովակները սառույցի պատճառով փակվել են, տանիքից հալված ձյունը լցվում է դպրոց. սառույցը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 250 գ.մ: