211652_close_icon
views-count3980 դիտում article-date 09:52 12-02-2017

Թումանյանի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: [/color] Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր