211652_close_icon
views-count2915 դիտում article-date 18:36 22-11-2014

Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի,Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ևմաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր